211652_close_icon
views-count1573 դիտում article-date 23:23 19-04-2026

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է լինելու, շինաշխատանքներն էլ՝ ավարտված». Սաշուր Քալաշյան

Նախորդ տարվա օգոստոսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել էր, որ մեկնարկում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների 2-րդ փուլը։

Շինաշխատանքների ընթացքում պետք է վերանորոգվեն հուշարձանի 3 մույթերը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ 3 մույթերի վերանորոգման աշխատանքները կավարտեն մինչև ապրիլի 24-ը, այսինքն՝ ապրիլի 24-ին հուշահամալիրը բաց է լինելու այցելուների առջև։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է լինելու, շինաշխատանքներն էլ՝ ավարտված, տարածքն էլ՝ մաքրված։ Այցելուները կտեսնեն նախկին տեսքը, շինաշխատանքների որակը բավարար է, չեն շտապել, որևէ խնդիր չկա։ Ընդհանուր աշխատանքները մեր վերահսկողության տակ են, միայն մենք չենք հսկում, հուշարձանների պահպանության վարչությունից գալիս, իրենք էլ իրենց հերթին են հսկում, որևէ բողոք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը։

Ճարտարապետի խոսքով՝ ապրիլի 24-ից հետո մյուս մյութերը նույնպես կվերանորոգեն։
 

Նմանատիպ նյութեր