211652_close_icon
views-count1705 դիտում article-date 13:15 16-04-2026

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվել

Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում։ Այս պահին արդեն շուրջ 14 անձ բերման է ենթարկվել, լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածների շահերի պաշտպան, փաստաբան Յուրա Իվանյանը։

Փաստաբանը նշեց, որ առավոտից փորձում են պարզել, թե որտեղ են տարել նրանց ու ինչ պատճառաբանությամբ, սակայն որևէ տեղեկություն ստանալ չեն կարողանում։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր