ՀՀ ԲՏԱ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները
Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հանդիպման ընթացքում բարձր ենք գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականությունն ապահովելու և պատմական ամուր կապերը գործնական, փոխշահավետ ծրագրերի վերածելու մեծ ներուժը։
Իմ խոսքում ներկայացրել եմ ՀՀ Կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը, իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Այս համատեքստում անդրադարձել եմ «Սիսայդ ստարտափ սամմիթ» միջոցառման հաջողված մոդելին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև Հրազդանում Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման ընթացքին՝ կարևորելով նշված հարթակներում համագործակցության ձևավորման և զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև հունիսի 3-4-ը Հայաստանում նախատեսվող Research Innovation Science Engineering (RISE) ցուցահանդեսին եգիպտական կողմի ակտիվ մասնակցության կարևորությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,- գրել է նա։