211652_close_icon
views-count247 դիտում article-date 22:45 08-04-2026

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են մարզերում իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 11։00-16:00, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ 

Նախարարությունից նշում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ 
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Ապրիլի 10-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքներում ապրիլի 3-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր