211652_close_icon
views-count637 դիտում article-date 13:20 06-04-2026

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ, այն մնում է ՀԱՊԿ անդամ։ Մենք պետք է շատ նրբանկատ լինենք», - հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Հայաստանում բարդ իրավիճակ է։

«Այս առումով Հայաստանը դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում։ Սա շատ դժվարին իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ ու նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր