211652_close_icon
views-count448 դիտում article-date 11:56 06-04-2026

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք

Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։

«Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։

Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։

Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ծառուկյանն ու կից տեսանյութ տեղադրել։

Նմանատիպ նյութեր