211652_close_icon
views-count4633 դիտում article-date 20:01 04-04-2026

Ուզում են հայրենասեր երևան․ Սարդարապատի դպրոցի տնօրենը Արցախի դրոշի պատճառով չի հեռացվել․ Դավիթ Խուդաթյան. Oragir.News

Oragir.News-ը գրում է․ «Տնօրենը ազատվել է մարզպետի հրամանով՝ տեսչական մարմնի կողմից ուրեմն իրականացված ստուգումից հետո, օրենքով սահմանված կարգով։

Ի միջի այլոց նախորդ տեսչական մարմնի ստուգումից հետո էլ, երբ որ ես էի Արմավիրում մարզպետը, ես այդ տնօրենին նկատողություն եմ տվել նույն թեմայի հետ կապված, որովհետև բավական մեծ խախտումներ է շարունակաբար տեսչական մարմինը գտել Սարդարապատի դպրոցի կառավարման և դպրոցի տնօրենի աշխատանքի մեջ»,- այս մասին Մարզահամերգային համալիրում՝ «Վարչաբենդի» համերգից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խուդաթյանը՝ հերքելով, որ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն աշխատանքից ազատվել է դպրոցի փառքի անկյունից Արցախի դրոշը չհեռացնելու համար։

Խուդաթյանն արդեն նախկին տնօրենին մեղադրեց նաև կեղծ հայրենասիրություն դրսևորելու մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․ 

Նմանատիպ նյութեր