2027–ից տաքսիստները կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի, էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1–ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։
Նա տեղեկացրեց նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճարների մուծման ժամկետը ապրիլի 20–ից երկարաձգվել է հուլիսի 20–ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։
Օրենսդրական այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։
Հիշեցնենք` օնլայն տաքսի ծառայությունների վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Նրանք բողոքում էին յուրաքանչյուր պատվերից իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից։ Բացի այդ, պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։ Վարորդները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին շուրջ 500 տաքսու վարորդ էր միացել։