211652_close_icon
views-count391 դիտում article-date 14:01 01-04-2026

Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ասորական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով․

«Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։

Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն:

Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:

Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։

Շնորհավոր Հաբ-Նիսան»։

Նմանատիպ նյութեր