211652_close_icon
views-count571 դիտում article-date 10:19 01-04-2026

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի դրանում նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։

Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1․5-ի, 251 և բարձր ձիաուժ հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է 2 մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1․5-ի, իսկ մնացած մասը՝ 2․5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։

Նմանատիպ նյութեր