Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի նորանշանակ դեսպանին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա նշանակումը կնպաստի Հայաստան-Կատար փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նշելով այդ ուղղություններով առկա ներուժը։
Դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հանձնառությունը՝ ակտիվորեն նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը՝ առանձնահատուկ կարևորելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները՝ որպես համագործակցության առանցքային ուղղություններ։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել ոչ միայն ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, այլև ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների խորացմանը։
Դեսպանը նաև նշել է, որ հայկական համայնքի հետ ունեցած շփումները մեծ ազդեցություն են թողել իր վրա՝ ընդգծելով, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը պետք է առավել լայն ներկայացվեն Մերձավոր Արևելքում։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարություն այն դիտարկում է ռազմավարական առաջնահերթություն՝ երկարաժամկետ զարգացման և մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման տեսանկյունից։ Այս համատեքստում նա անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը՝ առաջարկելով դիտարկել ուսանողների, ակադեմիական անձնակազմի և հետազոտողների շարժունակության խթանումը, ինչպես նաև հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։
Նախարարը ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցության շրջանակում կարող է դիտարկվել նաև Կատարի՝ սպորտային բարձրակարգ ենթակառուցվածքների ստեղծման փորձը։
Իր հերթին Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին տեղեկացրել է՝ հայկական կողմին կարող է հետաքրքիր լինել Կատարում գործող «Կրթական քաղաքը» (Education City), որտեղ տեղակայված են մի շարք համալսարաններ, ուսանողական հանրակացարաններ և գիտատեխնոլոգիական կենտրոններ։
Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը․ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է։ Այս համատեքստում կարևորվել է Կատարում հայկական մշակույթի անկյան բացումը, որը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունից տարված «Ազատություն շղթաներից» արվեստի գործի տեղադրմամբ։
Քննարկվել է նաև Կատարում Հայաստանի մշակույթի օրերի, ինչպես նաև Հայաստանում Կատարի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։