211652_close_icon
views-count1030 դիտում article-date 16:28 31-03-2026

Փոփոխությունը կարող է գալ միայն Սամվել Կարապետյանի ուժի տեսքով. Նարեկ Կարապետյան

Մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք, քաղաքական գործիչները պետք է չլինեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանան ոլորտները. հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով դաշինքով ընտրությունների գնալու իրենց որոշման մասին։

Հարցին՝ որտեղի՞ց վստահություն, որ Սամվել Կարապետյանը կկարողանա ընտրություններում հաղթել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս հասարակության անբաժանելի մաս ենք և կարող ենք հասարակության տարբեր շերտերի հետ շփման արդյունքում գալ այդ եզրահանգման։ Երկրորդը, սոցհարցումները, երրորդը, հազար ու մի ուրիշ փաստեր ու ֆակտորներ, որոնք ազդում են դրա վրա։ Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով, միակ այլընտրանքը այս պահին դա է։ Բոլորն էլ դա տեսնում են, ով ցանկություն չունի անգամ դա արձանագրել, արդեն տեսնում է, որ փոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով»։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր