Քննարկվել է ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը և վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել են երկօրյա սեմինար, որը համախմբել էր հայաստանյան մեդիա դաշտը ներկայացնող 11 լրագրողների՝ քննարկելու ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը և վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Միջոցառման բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ և փաստահեն լրագրության կարևորությանը՝ շեշտելով նաև լրագրողների դերը մարդկանց միջև շփումների և վիզաների, հանրությանը հետաքրքող այլ թեմաների վերաբերյալ վստահելի և համապարփակ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները լրագրողներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել բարդ և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում և նպաստում են ԵՄ-ին վերաբերող թեմաների փաստահեն ու հիմնավորված լուսաբանմանը։
Սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկելու ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ: