ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին հրապարակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԿԿՀ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Երևանում թիմակիցների հետ շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը, երբ նրան հարցրել են Արցախի հայաթափման մասին։
Մետրոյում Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տվել արցախցի կնոջ վրա ու սկսել գոռգոռալ։
«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– ասել է Փաշինյանը։