211652_close_icon
views-count1237 դիտում article-date 18:15 30-03-2026

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծերով առաջարկվող փոփոխությունների լավարկման անհրաժեշտություն և վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին և մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման և վարչարարության բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխմանն ուղղված աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը:

Նմանատիպ նյութեր