211652_close_icon
views-count2245 դիտում article-date 15:12 28-03-2026

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 14:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 45⁰․40⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր