211652_close_icon
views-count469 դիտում article-date 16:36 26-03-2026

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ

Մարտի 25-ին, ժամը՝ 00։10-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր