211652_close_icon
views-count676 դիտում article-date 23:01 20-03-2026

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Միրզոյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ուղերձով։

«Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։

Խորհրդանշանական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի՝ Հայաստանի համար։ Այդպիսով, կարժևորվի և կընդգծվի երիտասարդների ներուժի կարևորությունը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացներում:

Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը: Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը: Մեր երկիրը ﬔծ եռանդով և խանդավառությամբ պատրաստվում է՝ Խաղերի հոբելյանական 10-րդ թողարկումը ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ակնկալիքներին համահունչ լավագույնս կազմակերպելու նպատակով»։

Նմանատիպ նյութեր