211652_close_icon
views-count289 դիտում article-date 14:37 20-03-2026

ՀՀ-ն 2025-ին շարունակել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները. Պապիկյան

Հայաստանը 2025 թվականին ևս շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները: 

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ 2025թ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպել են ձեռք բերված և ՀՀ-ում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ցուցադրություն:

Նմանատիպ նյութեր