211652_close_icon
views-count544 դիտում article-date 12:16 14-03-2026

Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում մեր երկրում, հիրավի, տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- ՀԱԿ 5-րդ համագումարի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեքստը համագումարի ընթացքում ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։

Նա համագումարի մասնակիցներին մաղթել է հաջողություն, արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։

«Սրտանց ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը»,- գրված էր նախագահի ուղերձում, որը համագումարի ընթացքում ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։

Նմանատիպ նյութեր