Հայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտում
ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պ/կ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա Ալ-Տաի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների մշակույթի և պատմության փոխադարձ ճանաչելիության ավելացմանը: Անդրադարձ է կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին: