211652_close_icon
views-count445 դիտում article-date 18:50 12-03-2026

Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա. Այաթոլլահ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը պետք է մնա որպես երկրի հակառակորդների վրա ճնշման գործիք, հաղորդում է Khabarpu-ն։

Այս հայտարարությունն արվել է Իսլամական Հանրապետության առաջնորդ դառնալուց հետո նրա առաջին ելույթում։

Խամենեին շեշտել է է, որ Իրանը մտադիր է շարունակել ռազմավարական լծակների օգտագործումը շարունակվող հակամարտության պայմաններում։

Մասնավորապես, նա ընդգծել է, որ ծովային հիմնական ուղու փակումը կարող է մնալ արտաքին սպառնալիքներին հակազդելու ռազմավարության տարրերից մեկը։

«Հորմուզի նեղուցը փակելու գործիքը պետք է պահպանվի, և անհրաժեշտության դեպքում կարող են բացվել այլ ճակատներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իր ելույթում Խամենեին կոչ է արել նաև ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական և հասարակական կյանքին, ընդգծելով ազգային միասնության կարևորությունը արտաքին հակառակորդների դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր