211652_close_icon
views-count460 դիտում article-date 17:39 12-03-2026

Երևանում կտեղադրվի Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին

Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսաք Մանուշյանի անունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։

«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր