Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրություններին․Փաստինֆո
Հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կուսակցությունը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի և շարժումների հետ՝ հասկանալու համար, թե ինչ ձևաչափով են մասնակցելու և որ ուժերի հետ։
«Միանշանակ մենք դիտարկում ենք համագործակցություն այն ուժերի հետ, որոնք կապված չեն այսօրվա և նախկին իշխանությունների հետ։ Նաև նախկին իշխանության ուժերի հետ համագործակցության հնարավորություն չենք տեսնում։ Մենք տեսնում ենք համագործակցության հնարավորություն ազգային ուժերի հետ, որոնց հետևում չունեն պոչեր և ականջներ, ովքեր հայանպաստ գործունեություն են ծավալում»։
Վարդանյանը նշեց, որ Արշակ Կարապետյանը քարոզարշավին չի մասնակցի, քանի որ գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Չնայած դրան՝ քարոզարշավի ընթացքում նա պարբերաբար հանդես կգա տեսաուղերձներով։
«Նա մեր առաջնորդն է, սակայն ցուցակում չի լինի»,- նշել է Վարդանյանը։