Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնել են Կրեմլում։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության շուտափույթ դեէսկալացիայի: Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցության, մասնավորապես՝ Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: