211652_close_icon
views-count481 դիտում article-date 22:20 09-03-2026

Պուտինը զգուշացրել է Իրանի հետ կապված իրավիճակի հետևանքների մասին

Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը և կհանգեցնեն նավթի ու գազի գների աճի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես անմիջապես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը անխուսափելիորեն կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը. դրանք կբարձրացնեն նավթի և գազի գները, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումները ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը», – ասել է Ռուսաստանի առաջնորդը նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Նմանատիպ նյութեր