211652_close_icon
views-count2434 դիտում article-date 19:20 02-03-2026

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ

Հարց․ Կարո՞ղ եք տրամադրել թարմացված տեղեկատվություն Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, և ի՞նչ աշխատանքներ են տարվում:

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։

Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում:

ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:

Կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթների մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ։

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.

Իրան. +98 902 0059927

Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144

Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993

Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174

Օման. +968 93812337

Կատար․ +974 44919232, +974 33303979

Լիբանան. +961 3 157 305, +961 3 536 041

ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)

Նմանատիպ նյութեր