Տասնամյակների անուշադրություն. Արարատի մարզի Նոր Կյուրին բնակավայրը շարունակում է մնալ անանցանելի ու անտեսված տեղական ու մարզային իշխանությունների կողմից․ բնակիչները պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍՆԱՅՈՒԹ
Արարատի մարզի Նոր Կյուրին բնակավայրում արդեն տասնյակ տարիներ շարունակ յուրաքանչյուր անձրև և ձնհալ վերածվում է իսկական փորձության։ Գյուղում տեղաշարժվելը դառնում է գրեթե անհնար՝ թե՛ ոտքով, թե՛ մեքենայով, իսկ գյուղ հասնելն ինքնին մեծ խնդիր է։ Խոսքը մոտ 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որը կապում է գյուղը Նուբարաշեն–Մասիս ավտոճանապարհի հետ։
Ճանապարհի վիճակն այնքան անմխիթար է, որ անգամ շտապօգնության մեքենաներն ու տաքսիները հաճախ հրաժարվում են գյուղ հասնել։ Գյուղի ներսում իրավիճակն առավել ծանր է. տեղումների հետևանքով կավահող ճանապարհներին գոյանում են խոր ցեխակույտեր ու լճակներ, որոնք ճանապարհները դարձնում են անանցանելի նույնիսկ ամենագնաց մեքենաների համար։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Տասնյակ տարիներ է մեր խնդրին լուծում տվող չկա։ «Խոստումներ շատ են, լուծումներ՝ չկան»։ Ճանապարհ չունենք, հասարակական տրանսպորտը գյուղ չի մտնում։ Ստիպված ենք մոտ 3 կմ ոտքով անցնել, որպեսզի հասնենք հիմնական ճանապարհ և նստենք տրանսպորտ։ Ամեն անգամ սին խոստումներ են տալիս, բայց սայլը տեղից չի շարժվում»։
Ցավոք գյուղում խնդիրները միայն ճանապարհով չեն սահմանափակվում։ Գյուղն ունի նաև գազաֆիկացման խնդիր։ Արդեն երկու տարի է՝ ամբողջ բնակավայրով անցկացված է խողովակաշարը, սակայն գազամատակարարումը մինչ օրս չի իրականացվում։
Էլեկտրամատակարարման հետ կապված ևս լուրջ խնդիրներ կան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղադրել է նոր էլեկտրասյուներ և անցկացրել նոր էլեկտրալարեր, սակայն աշխատանքները կիսատ են մնացել հաշվիչների տեղադրման խնդրի պատճառով։ Արդյունքում արդեն ավելի քան մեկ տարի նոր ցանցը չի գործում, իսկ հին համակարգի խափանումների պատճառով բազմաթիվ ընտանիքներ կրել են զգալի վնասներ՝ կորցնելով կենցաղային տեխնիկա։
Աղբահանություն ևս գյուղում չի իրականացվում։ Եթե ընտանիքը մեքենա չունի, ստիպված է աղբի տոպրակները ձեռքով մոտ 3 կմ տեղափոխել հիմնական ճանապարհ, այնտեղից հասարակական տրանսպորտով հասցնել համապատասխան վայր և վերադառնալ նույն ճանապարհով։
Գյուղի բնակիչները դիմում են ՀՀ Կառավարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հորդորելով վերջապես հետևողական լինել խնդիրների, հատկապես ճանապարհի հարցի լուծման գործում։
Նրանց խոսքով՝ եթե խնդիրը շարունակվի անտեսվել, ստիպված կլինեն դիմել ծայրահեղ քայլերի։ Բնակիչներն ասում են, որ փաստացի գտնվում են շրջափակման մեջ. Երևանին այսքան մոտ գտնվելով՝ ապրում են ոչ թե բնականոն կյանքով, այլ ամենօրյա պայքարի պայմաններում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։