211652_close_icon
views-count1804 դիտում article-date 22:20 28-02-2026

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Երևանում ավարտվել է 2026 թվականի Հայաստանի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի Հայաստանի U17 հավաքականի կազմը՝ առաջիկա միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։ Դրանցից մեկը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որը անցկացվելու է Բուլղարիայում մայիսի 11–17-ը։

Հայաստանի Մ17 առաջնության չեմպիոններ են դարձել․

45 կգ՝ Էրիկ Ղազարյան

48 կգ՝ Գեղամ Հովսեփյան

51 կգ՝ Արեն Փիրուզյան

55 կգ՝ Սուրեն Իշխանյան

60 կգ՝ Տիգրան Կոլոտյան

65 կգ՝ Ռազմիկ Ոսկանյան

71 կգ՝ Ավետիկ Թութխալյան

80 կգ՝ Եղիշե Մոսեսյան

92 կգ՝ Արթուր Մկրտչյան

110 կգ՝ Վռամ Սահակյան

Մրցաշարի լավագույն ըմբիշ է ճանաչվել 65 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը։

Նմանատիպ նյութեր