211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 65-ամյա կնոջ մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1558 դիտում article-date 10:58 27-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Շչեդրինի փողոցի «Վիվա» սուպերմարկետից «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացին հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Լենա Չ․-ն, ով նշված  սուպերմարկետում հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր