211652_close_icon

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

views-count451 դիտում article-date 15:36 24-02-2026
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Մեր թիմը կնախապատրաստվի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղին։ Այն տեղի կունենա մարտի 4-ին։ Հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 1-ին։

Ընտրանու գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. 

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան՝ առանց ակումբի

Սոֆինե Հոլլանդ Կևորկյան՝ Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)

Պաշտպաններ

Սվետլանա Ղարագյոզյան՝ «Ռոստով» (Ռուսաստան)

Լիանա Ղազարյան՝ «Ռոստով» (Ռուսաստան)

Միլանա Վարդանյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան)

Սոֆիա Գրեյս Հարութունյան՝ «Բրեյքերս» (ԱՄՆ)

Լիլի Ջեբեջյան՝ առանց ակումբի

Մանե Մատինյան՝ «Կանն» (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան՝ «Ռյազան» (Ռուսաստան/)

Իզաբելլա Մանե Ներսեսյան՝ «Բլյու հիթ» (ԱՄՆ)

Վերոնիկա Ասատրյան՝ «Փյունիկ-աղջիկներ»

Լարա Կազանջյան՝ «Դոննա Ռոմա» (Իտալիա)

Լիսա Կազանջյան՝ Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)

Մարալ Արթին՝ ԱՄՆ

Հարձակվողներ

Տաթև Խաչատրյան՝ «Փյունիկ-աղջիկներ» 

Օքսաննա Պիզլովա՝ «Ռոստով» (Ռուսաստան)

Միլենա Սայադյան՝ «Ուրարտու-աղջիկներ»

Լուսինե Կոստանյան՝ «Ուրարտու-աղջիկներ»

Նմանատիպ նյութեր