ԴԱԿ-ը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և ԲՀԿ-ի հետ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և ԲՀԿ-ի հետ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ամենապոպուլյարն ու ամենաէֆեկտիվն է ՀՀ քաղաքական օրակարգում։ Ավելին՝ վստահ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ ձևավորվելու է ընդդիմադիր ամենամեծ կոնսոլիդացիան», - նշել է Սուրենյանցը։
Նա ընդգծել է, որ նման որոշման համար մի շարք պատճառներ կան։ «Նախ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ներառական է։ Այն կառուցված է ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև տրամաբանությամբ․ հասարակական տարբեր խմբեր, քաղաքական գործիչներ ներկայացնում են իրենց առաջարկությունները, նաև շարքային քաղաքացիները։ Դրանք մասնագիտական ֆիլտրում անցնելուց հետո, դառնում են համապարփակ ծրագիր։
Երկրորդը՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որովհետև մենք շատ անկեղծ ենք եղել այդ հարցում, որ անցած վեց տարիներին ԲՀԿ-ի և ԴԱԿ-ի միջև եղել է ինստիտուցիոնալ շատ սերտ համագործակցություն։ Մենք գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններին հանդես ենք եկել մեկ միասնական թիմով և, որպես կանոն, ընտրություններում հաղթել ենք։ Կարծում եմ՝ առաջիկա ընտրությունները չեն լինի բացառություն։
Այստեղ շատ կարևոր է Գագիկ Ծառուկյանի անձը։ Նա արդյունք, արժեք, բարիք, աշխատատեղեր ստեղծող անձնավորություն է։ Նա դա ապացուցել է իր կենսագրության ընթացքում։ Ես անձնական օրինակով գիտեմ, թե այդ մարդն ինչպես է կարողանում մարդուն հուսահատությունից դուրս բերել և դնել հաստատուն զարգացման ճանապարհի վրա։ Եթե պարոն Ծառուկյանը նման պոզիտիվ դերակատարություն է ունեցել տարբեր անձանց և ճյուղերի հարցում՝ իրականացնելով իսկապես առաջադիմական ծրագրեր, ապա ես վստահ եմ, որ նա մերիտոկրատիայի սկզբունքով կարող է Հայաստանի այլընտրանքային կամ ընդդիմադիր դաշտում գործող ամենակենսունակ և ամենահաղթող թիմը ստեղծել»։
Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող քննարկումներին՝ Սուրենյանցը նշել է․ «Վերջին օրերին իշխանական պրոպագանդան ալեկոծության մեջ է, թե երեք քաղաքական ընդդիմադիր ուժեր ցանկանում են «Գյումրի-2» կրկնել։ Այդ մասին ընդդիմությունը չի խոսում, իշխանությունն է խոսում։ Այնպես են ներկայացնում, կարծես Գյումրիի մոդելը հանցագործություն է եղել։ Գյումրիում ոչ մի հանցագործություն չի եղել, դա «Գյումրիի մոդել» էլ չէ։
Առաջինը՝ այդ մոդելը կիրառել է հենց ՔՊ-ն, երբ Երևանի ընտրություններում միայնակ հաղթել չկարողացավ և կոալիցիա կազմեց «Հանրապետություն» կուսակցության հետ՝ ձևավորելով քաղաքային իշխանություն։ Դա պառլամենտական դեմոկրատիայի ամենասովորական կանոնն է։ Երբ քաղաքական ուժերը միայնակ չեն կարողանում ստանալ 50+1, միավորվելով ձևավորում են ներառական, դեմոկրատական իշխանություն», - ասել է Սուրեն Սուրենյանցը։