211652_close_icon

Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը․ ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանն աշխատանքային այցով Արմավիրի և Արարատի մարզերում էր

views-count736 դիտում article-date 15:15 20-02-2026
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով Արմավիրի և Արարատի մարզերում էր։

Արամ Ղազարյանը ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների գործունեությանը, գնահատել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները։

Փրկարար ծառայության տնօրենը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում պետք է կենտրոնանալ Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների իրագործման վրա։

Արամ Ղազարյանի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել ծառայության պատրաստվածության և տարբեր բարդության սցենարներում մասնագիտական կարողությունների մակարդակը։

Արամ Ղազարյանը հանձնարարել է գործնական միջոցառումների շրջանակում ակտիվացնել հրշեջ-կամավորական ջոկատների հետ համագործակցությունը՝ կարևորելով արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը, արձագանքման ժամանակի կրճատումը, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման գործընթացին՝ Արամ Ղազարյանն ընդգծել է վերապատրաստումների շարունակականության կարևորությունը։

Արամ Ղազարյանը կատարած արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին և շեշտել՝ դրական ցուցանիշներն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Այցի ավարտին մի խումբ ծառայողների շնորհվել է առաջին սպայական կոչումներ։

Նմանատիպ նյութեր