Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք․ փաստաբան
Դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ «Antifake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը 2026 թվականի հունվարին երկարաձգվել է, ինչի պատճառով նա հացադուլ է հայտարարել։
Նշենք, որ Սամսոնյանը կալանավորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա: