211652_close_icon

Այն սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունու վթարը տրվել է «Տաշիր» ընկերության կողմից. Դավիթ Ղազինյան

views-count979 դիտում article-date 16:06 17-02-2026
Չեն ցանկանում հայտարարել, որ այն սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունու վթարը՝ տրվել է «Տաշիր» ընկերության կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:

«Կարգավորող մարմինը տեղյակ չէ, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ: Պատկերացնել անգամ տեսականորեն չենք կարող, եթե դա մեր օրոք լիներ՝ ինչ էր կատարվելու:

Այդ ամենով հանդերձ՝ արդեն 1.5 ամիս է հորինում են, թե ինչ-որ ֆորսմաժոր կարող է եղած լինել, դրա գլխավոր ու միակ նպատակն է մեր ժողովրդին չփոխհատուցելը, որովհետև որոշակի ժամերից հետո ՀԷՑ-ը պարտավորություն ունի փոխհատուցելու, օրինակ՝ մեր ժամանակ, ամբողջությամբ փոխհատուցվել է: Իրենց ազնվության հետ կապված արդեն կասկած չի կարող լինել»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր