Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար
Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «20 769 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, բացի սրանից՝ 9715 անչափահաս էլ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։ Այսինքն՝ շուրջ 30 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս թվի գերակշիռ մասը հենց 2025 թվականի երկրորդ կիսամյակում դիմած անձինք են, երբ մենք հեշտացրինք այդ գործիքը։ Եթե նախկինում 40-50 դիմում էր լինում, ապա այսօր պլատֆորմում օրական 200 դիմում է ստացվում»։
Ըստ նախարարի՝ մինչ այս պահը մերժման որևէ դեպք չի եղել։
Սարգսյանը հավելեց նաև, որ տարվա սկզբից արդեն 1000 դիմում է ստացվել բռնի տեղահանված անձանցից։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։