211652_close_icon

ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել․ Վարդան Ոսկանյան

views-count367 դիտում article-date 22:15 10-02-2026
 Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր