211652_close_icon

ՌԴ նախագահը ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանի 104-ամյակի առթիվ

views-count568 դիտում article-date 17:37 10-02-2026
Ռուսաստանի դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդի ապարատի աշխատակիցները շնորհավորել են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Տիգրանի Ավետիսյանին նրա 104-ամյակի կապակցությամբ և փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեխակ Ավետիսյանը պաշտպանել է Պսկովը, 242-րդ առանձին զենիթահրետանային դիվիզիոնի կազմում կռվել է Ստարայա Ռուսայի մոտ՝ հյուսիս-արևմտյան ճակատում։ Հետագայում, 2-րդ Բալթյան ճակատի կազմում, մասնակցել է Լատվիայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակը։ 1945 թ. օգոստոս–սեպտեմբերին մասնակցել է ճապոնիայի միլիտարիստներից հյուսիս-արևելյան Չինաստանի ազատագրմանը։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։

Մեխակ Ավետիսյանին մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն և ոգու տոկունություն»։

Նմանատիպ նյութեր