211652_close_icon

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ

views-count1498 դիտում article-date 15:51 10-02-2026
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր