211652_close_icon

Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները

views-count349 դիտում article-date 16:21 09-02-2026
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզում Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Զույգաղբյուր գյուղի հատվածում, Վայոց ձորի մարզում Չիվայի խաչմերուկից դեպի Տիգրանաշենի ոլորանները և Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզում Նորավանի խաչմերուկից դեպի Երևան և Կապան համայնքի Սյունիք բնակավայրից դեպի Տաթև ուղղություններով, Լոռու մարզում Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ուշի գյուղից մինչև Ծիլքար գյուղն ընկած ճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ 

Արագածոտնի մարզում, Սպիտակի ոլորաններին տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր