Մայր Աթոռը շարունակելու է ջանքեր գործադրել գերեվարված հայորդիների ազատ արձակման համար
Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։
Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը,Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել։