211652_close_icon

Ինչպես են գնահատում Երևանի բնակիչները քաղաքի իշխանությունների աշխատանքը. սոցհարցում

views-count481 դիտում article-date 13:38 30-01-2026
«GALLUP International Association»-ը սոցհարցում է իրականացրել, թե ինչպես են գնահատում քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված քաղաքի ամանօրյա զարդարումը:

Իրականացվել են 600 հարցումներ՝ հունվարի 19-23 ընկած ժամանակահատվածում:

Հարցվածներից 53.2 տոկոսը նշել է շատ լավ, 6.0 տոկոսը՝ շատ վատ, այստեղ արդյունքները դրական են:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի և վարչական շրջանի ղեկավարների աշխատանքի գնահատման մասին հարցումն իրականացվել է հետևյալ ձևաչափով՝ յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարին գնահատել են տվյալ վարչական շրջանի բնակիչները:

Ամենաբարձ ցուցանիշները ստացել են Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները:

5 բալանի սանդղակից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստացել է 3 բալ, Աջափնյակի ղեկավարը՝ 3.3, Ավանը՝ 3.6, Դավթաշենը՝ 3.3, Արաբկիրը՝ 3.3, Էրեբունին՝ 3.7, Կենտրոնը՝ 3.8, Մալաթիա-Սեբաստիան՝ 3.8, Նոր-Նորքը՝ 3.3, Շենգավիթը՝ 3.7, Քանաքեռ-Զեյթունը՝ 3.4, Նորք-Մարաշը՝ 3.4, Նուբարաշենը՝ 3.4:

Ձնամաքրման աշխատանքների հետ կապված հարցման արյդունքում՝ քաղաքացիների գնահատումը ցածր է ու բացասական, քաղաքացիները ամենացածրը գնահատել են բակերում իրականացվող աշխատանքները, դրան հաջորդել են մայթերի մաքրման աշխատանքների մասին բացասական գնահատականները:

Նմանատիպ նյութեր