Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայոց բանակը մնում է մեր երկրի անվտանգության հիմնասյունը․ Էդուարդ Բաբայան
Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առթիվ․
«Այսօր նշում ենք Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը. Խորհրդանշական, տոնական այս օրը առաջնահերթ ուզում եմ արժևորենք մեր երիտասարդ, կանոնավոր բանակի անցած հայրենանվեր ուղին, անուրանալի սխրանքներն ու անմնացորդ նվիրումը:
Չնայած բոլոր մարտահրավերներին` հայոց բանակը շարունակում է մնալ մեր երկրի անվտանգության հիմնասյունը, մեր ժողովրդի պաշտպանության առաջին երաշխավորը։ Զինված ուժերի կազմում մասնակից լինելով ռազմական գործողությունների, ճանաչելով մեր բանակի անկոտրում կամքն ու ներուժը` վստահ եմ հայոց բանակն ի զորու է հաղթահարել իր առջև դրված խնդիրները:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Զինվորական ծառայությամբ, վստահության, հպարտության ու երախտագիտության զգացումներով յուրաքանչյուրս կապված ենք ազգային բանակին, ուստի այս կարևոր պետական տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Մասնագիտական օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ զինված ուժերի ծառայողներին, վետերաններին. բանակի ողջ անձնակազմին մաղթում եմ ուժ և զգոնություն պատասխանատու ծառայության մեջ, հզորացում խաղաղ ու անվտանգ պայմաններում»։