211652_close_icon

2025 թ. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ

views-count610 դիտում article-date 16:20 26-01-2026
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։

 

Նմանատիպ նյութեր