211652_close_icon

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Յուտա․ համագործակցության հարցեր են քննարկվել

views-count490 դիտում article-date 10:49 22-01-2026
ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպան Մկրտչյանը հանդիպել է կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։

Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ վերջին տնտեսական և քաղաքական զարգացումները։ Ջ. Ֆրիդմանը ընդգծել է, որ Յուտան լավագույն նահանգներից մեկն է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության համար։ Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման հանձնառությունը։

DoTerra-ի կենտրոնակայանում դեսպանը հանդիպում է ունեցել հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։ Դեսպանը շրջայց է կատարել կենտրոնակայանում և ծանոթացել ընկերության գործունեությանը։ Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել Դ. Ստերլինգի կողմից հիմնադրված Ստերլինգ հիմնադրամի՝ ՀՀ-ում իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար։

Նմանատիպ նյութեր