Ռեժիմի նյարդային շարժումներն ու աճող ագրեսիվ պահվածքը ի ցույց են դնում նրանց մտքի սննանկությունն ու բովանդակային դատարկությունը․ Տիգրան Աբրահամյան
Մասյացոտնի թեմում ծառայություն տանող հոգևորականի նկատմամբ իշխանության անմարդկային հալածանքները խոսուն փաստ են` ռեժիմի բարոյական գահավիժման և թշնամական գործողությունների: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ի պատիվ թեմի Ոսկետափ գյուղի հոգևոր հովիվ Տեր Արտաշեսի, ոչ միայն հանրայնացվեց իշխանության հանցավոր գործունեության ևս մեկ աղաղակող փաստ, այլ այս քայլով ցույց տրվեց, որ ճնշումներին հակազդելու ճանապարհներ կան, իսկ սայթաքելու դեպքում, Մայր Աթոռի դուռը միշտ բաց է:
Ռեժիմի նյարդային շարժումներն ու աճող ագրեսիվ պահվածքը ի ցույց են դնում սրանց մտքի սննանկությունն ու բովանդակային դատարկությունը, ինչը հանրային տրամադրություններում վճռորոշ նշանակություն ունի»,-գրել է նա։