211652_close_icon

Նարեկը և Վազգենը կալանավորվել են ապաքրեականացված հոդվածով, յութուբով որևէ մեկին հայհոյելը չի համարվում քրեական հոդված. Կարեն Վրթանեսյան

views-count562 դիտում article-date 22:34 21-01-2026
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 13րդ օրն է ավարտվում։ Ըստ էության Նարեկը և Վազգեն Սաղաթելյանն կալանավորվել են ապաքրեականացված (այսինքն քրեական օրենսգրքից հանած) հոդվածով։ Յութուբով որևէ մեկին հայհոյելը չի համարվում քրեական հոդված։

Ավելին, իրենք պատասխանելիս են եղել հրապարակավ իրենց վիրավորած Սիմոնյան Ալենին, որը քիչ է վիրավորել է, հետո էլ շտապել է տղերքի վրա донос գրել, թե բա հասե՛ք, փրկե՛ք, «խուլիգաններն ինձ վիրավորում են»։

Նարեկը պահանջում է իրենց անհապաղ ազատ արձակել, քանի որ քրեորեն պատժելի որևէ արարք չեն արել։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

#օկուպացիա

#նիկոլապետություն»:

Նմանատիպ նյութեր