211652_close_icon

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը

views-count1750 դիտում article-date 09:36 19-01-2026
Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելիտեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, Սոֆթ Կոնստրակտ ընկերության խորհրդի անդամ  Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության ձևավորման ճանապարհը և անցած ուղին․ «Սոֆթ Կոնստրակտնայս պահի դրությամբ ունի 8000 աշխատակից, օֆիսներ՝ 16 երկրում, և տարբեր գործընկերներ 80-ից ավելի երկրներում», – նշել է Ռոման Բադալյանը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարևորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը՝ նպաստելով նրանց զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլև որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։

Երեկոն եզրափակվել է ոչ պաշտոնական միջավայրում ՝ հյուրասիրությամբ և երաժշտությամբ՝ շարունակելով ոլորտի ներկայացուցիչների միջև շփումն ու համագործակցության քննարկումները։

Նմանատիպ նյութեր