211652_close_icon
views-count2185 դիտում article-date 20:47 18-01-2026

«Pinaka» ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան

Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։

Արտահանման մեկնարկը տվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Նագպուրում Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության գործարանից։

Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանում: Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Նմանատիպ նյութեր