ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026-ի ատեստավորման գործընթացի հերթական փուլը
Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
«Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում: